ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա երիտասարդ հետազոտողների կրթաթոշակ

ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա Երիտասարդ հետազոտողների հիմնադրամը և կառավարությունը  երիտասարդ գիտնականների համար առաջարկում են 10 հետազոտական կրթաթոշակ ուղղված մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանը:

Հետազոտությունները պետք է լինեն հետևյալ ոլորտներում՝

  1. շրջակա միջավայր՝ աղետի ռիսկերի նվազեցման վրա հատուկ շեշտադրմամբ,
  2. միջմշակութային երկխոսություն,
  3. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ,
  4. հակամարտությունների խաղաղ կարգավորում:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով։

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց մինչև ս.թ. նոյեմբերի  12-ը: Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ

Հայտ

Ուղեցույց