ՇՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019/2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ բուհ ընդունվելու համար կարող են դիմել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 10:00- 17:00, բացի կիրակի օրերից, Շիրակի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4:

Քննությունները կանցկացվեն սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 20-ը:

Մասնագիտությունների ցանկ

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք նաև, որ Շիրակի պետական համալսարանը, նկատի ունենալով 2018-2019 ուստարվա փորձը և ընդառաջ գնալով դիմորդների խնդրանքին, 2019-2020 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմորդների համար կազմակերպում է առարկայական դասընթացներ։ Դասընթացներն անցկացվելու են ըստ տվյալ մասնագիտության մրցութային քննությունների առարկաների՝ ՇՊՀ մասնագիտական ամբիոնների դասախոսների կողմից։

Դասընթացները կսկսվեն ս/թ սեպտեմբերի 5-ից։ Հետաքրքրված դիմորդները կարող են մանրամասներին ծանոթանալ և գրանցվել ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (Պ. Սևակի 4) կամ զանգահարել (0312) 6-94-94 և (093) 74-30-51 հեռախոսահամարներով:

Հարգանքով՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողով