ՇՊՀ-ում մեկնարկեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

Այսօր Շիրակի պետական համալսարանում մեկնարկեց ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը։

Վերապատրաստող ուսուցիչներին ողջունեց ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային ընթացք։

ՇՊՀ-ի վերապատրաստման դասընթացների համակարգող Մեսրոպ Ղալաչյանը ներկայացրեց վերապատրաստման կարգը, ժամկետները, հստակեցրեց աշխատանքային օրակարգը, պատասխանեց մասնակիցների հարցերին։

Շիրակի մայր բուհում 6 մասնագիտություններով կվերապատրաստվի 103 մասնակից։