Իվանո-Ֆրանկոյի անվան համալսարանի գիտատեղեկատվական ամսագրում տպագրության համար ընդունվում են հոդվածներ
Իվանո-Ֆրանկոյի անվան համալսարանի գիտատեղեկատվական ամսագրի հերթական համարում տպագրվելու համար ընդունվում են գիտական հոդվածներ: Ամսագիրը ներառված է Ուկրաինայի գիտական հրապարակումների ցանկում, որտեղ կարող են հրապարակվել իրավաբանական գիտության ոլորտի մասնագետների, հայցորդների գիտական հոդվածները:
Հիմնական ուղղություններն են՝
- պետության և իրավունքի տեսություն,
- սահմանադրական օրենք և գործընթաց,
- քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դասատավորություն. ընտանեկան իրավունք,
- միջազգային իրավունք,
- աշխատանքային իրավունք, սոցիալական ապահովության իրավունք,
- վարչական իրավունք,
- ֆինանսական իրավունք,
- քրեական իրավունք:
Հոդվածները ընդունվում են հետևյալ լեզուներով՝ անգլերեն, ուկրաներեն, լեհերեն, ռուսերեն:
Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ-ի մայիսի 15-ը հետևյալ էլեկետրոնային հասցեին՝ redakcijaifup@gmail.com:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: