«Ռուսերենը, որպես օտար լեզու» խորագրով միջազգային մրցույթ
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կազմակերպում է «Ռուսերենը, որպես օտար լեզու» խորագրով միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել ռուսաց լեզվի և նրա դասավանդման պրակտիկա ունեցող օտարերկրյա ուսուցիչներ և դասախոսներ։ Մրցույթն անցկացվում է հեղինակներին աջակցելու, նրանց ստեղծագործությունների հրապարակման միջոցով՝ ռուսաց լեզուն, որպես օտար լեզու ուսուցանելու ոլորտում նորարար գաղափարներ, պրակտիկա բացահայտելու, ինչպես նաև, այդ նյութերը տպագրելով և էլեկտրոնային ձևով «Ռուսական որպես օտարերկրյա» հարթակում ներկայացնելով, միաժամանակ խթանելով կրթութական և գիտական շրջանակներում հրատարակությունները։
Մրցանակի անվանակարգերն են՝
- լագագույն ռուսաց լեզվի օտարերկյա դասագիրք,
- լավագույն մուլտիմեդիա հրատարակություն,
- լավագույն առցանց դաս։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի մարտի 15-ը գրանցվել հետևյալ հղումով https://ros-edu.ru/sign-in ։
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):