Որակավորման բարձրացման առցանց դասընթացներ՝ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում

Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը, որպես ԱՊՀ անդամ եկրների մանկավարժների վերապատրաստման առաջատար կազմակերպություն, ներկայացնում է Ռուսաստանի և ԱՊՀ անդամ երկրների մանկավարժական համալսարանների դասախոսների համար որակավորման բարձրացման առցանց վճարովի դասընթացների ցուցակը հետևյալ ուղղություններով՝

  • Աշխարհագրություն
  • Կենսաբանություն և քիմիա
  • Լրագրություն և հաղորդակցություն
  • Օտար լեզուներ
  • Արվեստ
  • Պատմություն և քաղաքագիտություն
  • Մաթեմատիկա, ֆիզիկա և ՏՏ
  • Ֆիզկուլտուրա և սպորտ
  • Բանասիրություն
  • Մանկավարժություն, հոգեբանություն

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: