«Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները ՀՀ-ում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետը 2020 թվականի ապրիլի 30-ին անցկացնում է «Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները ՀՀ-ում» թեմայով հանրապետական ուսանողական գիտաժողով։

    Գիտաժողովի հիմնախնդիրները.

  1. Նախադպրոցական և տարրական կրթության արդի վիճակը (վերլուծություններ և գործնական մեկնաբանություններ):
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մանկավարժական պայմանները մանկապարտեզում և տարրական դպրոցում:
  3. Նորարարական մոտեցումները սկզբնական կրթության ոլորտում։
  4. Սկզբնական կրթության մասնագետի մանկավարժական վարպետության հիմնախնդիրները:

Գիտաժողովին մասնակցելու հայտը ներկայացնել մինչև 2020թ.մարտի 15-ը։ Հոդվածը ներկայացնել մինչև ապրիլի 10-ը հավելված 1-ում նշված պահանջներին համապատասխան։

Գերադասելի են ուսանող–դասախոս համատեղ հոդվածներն ու զեկույցները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով:

Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել poghosyanlusine40@aspu.am  էլփոստին։

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: