«Մանկավարժական կրթություն. շարժընթացներ, նորարարություններ, հեռանկարներ» խորագրով IX միջազգային գիտաժողով

2019 թ-ի դեկտեմբերի 5-ին  Շադրինսկի պետական մանկավարժական համալսարանը  կազմակերպում է  «Մանկավարժական կրթություն. շարժընթացներ, նորարարություններ, հեռանկարներ» խորագրով IX  միջազգային  գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել գիտաշխատողներ, համալսարանի դասախոսներ, ասպիրատներ, մագիստրոսներ, կրթության կառավարման մարմինների աշխատակիցներ, կրթական հաստատությունների ղեկավարներ և մանկավարժներ:

Առկա մասնակցության ձևաչափ՝

  • Զեկույցի ներկայացում,
  • Տեսագրության ներկայացում,
  • Մասնակցություն գիտաժողովին՝ որպես ունկնդիր:

Հեռակա մասնակցության ձևաչափ՝

  • Հոդվածի ներկայացում:

Գիտաժողովին մասնակցելը  և թեզերի տպագրումն անվճար է համագործակցող համալասարանների մասնակիցների համար:

Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի նյութերը կներառվեն РИНЦ բազայում, ինչպես նաև կտեղադրվեն Շադրինսկի պետական մանկավարժական համալսարանի   կայքէջում և www.Elibrary.ru էլեկտրոնային գրադարանում:

Մասնակցության դիմումները  և զեկուցման թեզերն ուղարկել մինչև 2019թ-ի դեկտեմբերի 5-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ xconf_shspu@mail.ru :

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: