«Հայ հասարակության զարգացման հիմնախնդիրները արդի ժամանակաշրջանում. մարտահրավերներն ու դրանց լուծումները». միջազգային գիտաժողով
2019թ.-ի նոյեմբերի 26-ին, Երևան քաղաքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված «Հայ հասարակության զարգացման հիմնախնդիրները արդի ժամանակաշրջանում. մարտահրավերներն ու դրանց լուծումները» միջազգային գիտաժողովը:
Գիտագործնական գիտաժողովը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները.
- Փիլիսոփայություն
- Սոցիոլոգիա
- Իրավագիտություն
- Քաղաքագիտություն
Գիտաժողովի լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:
Գիտաժողովի աշխատանքների արդյունքում նախատեսվում է հրատարակել հոդվածների ժողովածու:
Գիտաժողովին առկա կամ հեռակա կարգով մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմբերի 10-ը մասնակցությունը հաստատող հաղորդագրությունն ու զեկուցումներին համապատասխան հոդվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ jijyan@mail.ru; ghazaryan-88@mail.ru:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: