«Ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման նորարական տեխնոլոգիաները» խորագրով XII միջազգային գիտաժողով
Մոզիրիի պետական մանկավարժական համալսարանը 2020թ-ի մարտի 5-ից 6-ը կազմակերպում է «Ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկական առարկաների դասավանդման նորարական տեխնոլոգիաները» խորագրով XII միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկային և մաթեմատիկային առնչվող դասընթացների դասավանդման մեջ նորարարական տեխնոլոգիաների կիրառման փորձը և հեռանկարը,
- Միջնակարգ կրթական հաստատություններում մաթեմատիկայի և ֆիզիկայի դասավանդման նորարար տեխնոլոգիաները,
- Ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտության ոլորտում գիտական հետազոտությունների հիմնախնդիրները,
- Ճարտարապետության և շինարարության ոլորտում նոր նյութերի և տեխնոլոգիաների կիրառումը:
Գիտաժողովի աշխտանքային լեզուներն են՝ բելառուսերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովին մասնակցության ձևերը՝
- առկա՝ լիագումար նիստին զեկուցման ներկայացմամբ,
- առկա՝բաժանմունքներում զեկուցման ներկայացմամբ,
- հեռակա:
Գիտաժողովի մասնակցության հայտը և զեկուցումը անհրաժետ է մինչև 2020թ-ի փետրվարի 10-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fm-mgpu@tut.by:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: