Միջազգային գիտաժողով. «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր»

2019թ-ի նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվելու  է  «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կներառվեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանությանն առնչվող մասնագիտական 3 սեկցիաներում.

  • Կառավարում և տնտեսագիտություն,
  • Տեխնոլոգիաներ,
  • Գիտամեթոդական հիմնախնդիրներ:

Գիտաժողովը նպատակաուղղված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլոր­տի զարգացման հեռանկարներին, աղետների ռիսկի կառավարման արդիական հարցերին, բնածին, տեխնածին, սոցիածին և այլ վտանգներից պաշտպանության հարցերով բնակչության ուսուց­մանը, բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանն, ինչպես նաև ճգնաժամային կա­ռավարման հիմնախնդիրներին:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ և  զեկուցման ամբողջական տարբերակը՝ սկանավորված երաշխավորագրի հետ միասին, ուղարկել ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@cmsa.am մինչև հոկտեմբերի 15-ը:

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասներ