Ներբուհական դրամաշնորհի մրցույթի հայտարարություն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական համակազմի գիտական գործունեության զարգացման, ուսումնական աշխատանքների արդյունքների ներդրման նպատակով հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն «ՇՊՀ հիմնադրամի գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:

Հայտերը կարող եք մինչև 2020թ.-ի հունվարի 27-ը ներկայացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:

 

ՇՊՀ Գիտական քաղաքականության,

 որակի ապահովման և կառավարման կենտրոն