Տեղեկատվական առցանց հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը պրակտիկային ընդառաջ հանդիպում է անցկացրել ուսանողների հետ։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով  հանդիպումն անցել է առցանց ձևաչափով։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցել են բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 5-րդ կուրսերի ուսանողները, որոնց պրակտիկան կանցկացվի փետրվարի 1-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Հանդիպմանը մասնակցել են նաև բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման Սոցիալական աշխատանք մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, որոնք էլ պրակտիկային կմասնացեն  փետրվարի 1-ից փետրվարի 28-ը ներառյալ։

Պրակտիկայի պատասխանատուն  ուսանողներին և մեթոդիստներին է ներկայացրել պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները, պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին։