«Լորեալ -ՅՈՒՆԵՍԿՕ» 2020 թ.-ի միջազգային մրցանակի հայտարարություն

Ամենամյա «Լորեալ -ՅՈՒՆԵՍԿՕ» միջազգային մրցանակը տրվում է գիտությամբ զբաղվող կանանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային ոլորտներին առնչվող գիտություններում: Մրցանակը կազմում է 100 000 ԱՄՆ դոլար: Տրամադրվելու է 5 մրցանակ գիտությամբ զբաղվող կանանց հետևյալ տարածաշրջաններից.

  • Աֆրիկա և Արաբական երկրներ
  • Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներ
  • Եվրոպա
  • Հյուսիսային Ամերիկա
  • Լատինական Ամերիկա

Յուրաքանչյուր տարածաշրջանից ընտրվելու է մեկ թեկնածու, ընդ որում՝ որոշիչ գործոն է լինելու վերջին 5 տարվա աշխատավայրը, բայց ոչ ազգությունը:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց մինչև ս/թ հունիսի 12-ը: Մրցանակի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ https://www.forwomeninscience.com կայքէջից և  ներկայացվող փաստաթղթերից:

Հայտարարություն

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: