Ուսանողական գիտաժողով Վանաձորի պետական համալսարանում

2021թ.-ի մարտի 5-ին ՎՊՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան։ Զեկույցների թեմատիկան ազատ է։ Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

· պատմություն,

· իրավագիտություն և քաղաքագիտություն,

· հայ բանասիրություն,

· օտար լեզուներ և գրականություն,

· տնտեսագիտություն,

· մանկավարժություն,

· հոգեբանություն և սոցիոլոգիա,

· փիլիսոփայություն,

· արվեստագիտություն,

· բնագիտություն և աշխարհագրություն,

· կենսաբանություն և քիմիա,

· ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա։

Գիտաժոովի աշխատանքների մասնկացելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 25-ը մասնակցության հայտը և զեկուցման համար նախատեսված հոդվածն ամբողջությամբ ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստին՝ sss.vsu.am@mail.ru։

Գիտական նստաշրջանին զեկուցման ներկայացված այն աշխատանքները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կունենան հնարավորություն մանսկացելու գիտաժողովին։ Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները կտպագրվեն ՎՊՀ-ի ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում։

Գիտաժաղովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՇՊՀ-ի ՈՒԳԸ-ի նախագահի ԺՊ Վարդուհի Մուրազյանին (հեռ. 098 73 75 75, էլ. փոստ — varduhi.murazyan@mail.ru), ինչպես նաև խնդրում ենք մասնակցության դեպքում տեղեկացնել:

Մասնակցության հայտ

Հոդվածին ներկայացվող պահանջներ