«Իմ հետազոտությունների աշխարհը»․ միջազգային գիտագործնական գիտաժողով աշակերտների և քոլեջի ուսանողների համար

2020թի ապրիլի 17-25 Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացվելու է «Իմ հետազոտությունների աշխարհը» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով աշակերտների և քոլեջի ուսանողների համար:

Գիտաժողովի նպատակն է խթանել դպրոցների աշակերտների հետաքրքրությունը զբաղվել հետազոտական գործունեությամբ, բացահայտել շնորհալի և տաղանդավոր աշակերտների:  Գիտաժողովին կարող են մասնակցել 1-11 դասարանի աշակերտներ, ինչպես նաև միջին մասնագիտական հաստատությունների  1-2 կուրսի ուսանողներ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020թ.-ի ապրիլի 7-ը  հայտը և գիտահետազոտական աշխատանքն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fmfkonf@yandex.ru:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: