Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակին նվիրված գիտաժողով

Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանը հոկտեմբերի 21-22-ին կազմակերպում է գիտաժողով նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակին:

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ժողովածուում:

Գիտաժողովի մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ avisahakyanmuseum@gmail.com

Թեզիսների ուղարկման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:

(Հայտնում ենք, որ եթե համաճարակի (COVID-19) հետ կապված սահմանափակումները երկարաձգվեն, գիտաժողովը տեղի կունենա ավելի ուշ, որի համար նախապես կտեղեկացնենք):

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Մանրամասների համար դիտեք այստեղ: