«Նոր տնտեսական աշխարհակարգը․․․ անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով

Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանը, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2022 թ․-ի հոկտեմբերի 19‑ից 21-ը կազմակերպում են «Նոր տնտեսական աշխարհակարգը․․․անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին։

Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել աշխարհում առկա տնտեսական իրավիճակը, բացահայտել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների տնտեսությունների զարգացման հիմնական ուղղությունները:

Գիտաժողովը հնարավորություն կընձեռնի միջազգային փորձի համեմատության միջոցով բացահայտել և վերլուծել համաճարակի, ռազմական գործողությունների, միջազգային պատժամիջոցների, տարատեսակ աղետների և տնտեսական ճգնաժամերի հետևանքով տուժած տարածաշրջանների համար զարգացման տարբեր սցենարների կիրառման հնարավորությունները։

Միջազգային գիտաժողովը հարթակ կհանդիսանա տնտեսագիտության և հարակից ոլորտների հետազոտողների և երիտասարդ գիտնականների համար  գիտելիքների և փորձի փոխանակման տեսանկյունից։

Գիտաժողովի տևողությունը՝ 3 օր,

-Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա,

-Գիտաժողովի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի արդյունքում նախատեսվում է տպագրել հոդվածների երկու ժողովածու՝ ռուսերեն և հայերեն լեզուներով։

Գիտաժողովի հիմնական թեմատիկ ուղղությունները

  • COVID-19 համաճարակի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսական վերափոխումների վրա,
  • ֆինանսական շուկայի զարգացման նոր ուղղությունները,
  • միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները XXI դարում,
  • նոր տնտեսական կարգի իրավական կողմերը,
  • զբոսաշրջության ոլորտի զարգացումը 21-րդ դարի համաշխարհային մարտահրավերների համատեքստում,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների դերը համաշխարհային տնտեսական նոր կարգի ապահովման գործում,
  • նոր տնտեսական կարգի սոցիալական և քաղաքական ասպեկտները։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ․-ի հոկտեմբերի 2-ը spf.asuegb@gmail.com էլ․ հասցեին ուղարկել հոդվածը՝ ըստ ներկայացվող պահանջների:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

Միջազգային-գիտաժողով-Հայաստան