«Ավանդույթները և նորարարությունները մանկավարժի մասնագիտական պատրաստման և գործունեության մեջ» խորագրով 3-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով

Տվերի պետական համալսարանը (ՌԴ, Տվեր), Նավոյի պետական մանկավարժական իստիտուտը (Ուզբեկստան, Նավոի) և Եվրոպական համալսարանը (Հայաստան, Երևան) համատեղ կազմակերպում են  «Ավանդույթները և նորարարությունները մանկավարժի մասնագիտական պատրաստման և գործունեության մեջ» խորագրով 3-րդ միջազգային գիտագործնական  գիտաժողով։ Գիտաժողովին կարող են մասնակցել համապատասխան ստորաբաժանումների գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ և բոլոր շահագրգիռ անձինք։

Գիտաժողովի նպատակն է՝

  • փնտրել մանկավարժի անձնային և մասնագիտական կայացման և զարգացման ժամանակակակից մեխանիզմներ,
  • մանկավարժի գործունեության նորարարական բնույթը աճող անձի կրթության և դաստիարակման ազգային և համաշխարհային մանկավարժական ավանդույթների և առաջատար գաղափարների և նվաճումների համատեքստում։

Գիտաժողովի ուղղություններն են․

  • բուհի նորարարական զարգացումը,
  • կրթության մանկավարժական և հոգեբանական ժամանակակից միտումները։

Գիտաժողովի մասնակցության և նյութերի տպագրության վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ  կից ներկայացվող ֆայլում։  Գիտաժողովի մասնակցության համար  անհրաժեշտ է մինչև սույն թվականի փետրվարի 12-ը մասնակցության հայտը (հավելված 2), իսկ մինչև փետրվարի 19-ը պայմանագիրը (հավելված 3) և հոդվածը՝ (տեխնիկական պահանջներին համապատասխան՝ հավելված 1) ուղարկել  հետևյալ  էլեկտրոնային հասցեին՝ g.manasyan@eua.am  կամ  lilit.petrosyan2014@mail.ru։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին, ասպիրանտներին և ուսանողներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО_ 2021