«Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2021 թ.-ի հոկտեմբերի 14–16–ը կազմակերպում է «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողով, որը նվիրված է Արցախյան գոյամարտի հերոսներին։

Գիտաժողովի գիտական ուղղություններն են՝

  • ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ-հասարակական, պատմամշակութային, կառավարման հիմնախնդիրները,
  • ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բժշկակենսաբանական հիմնախնդիրները:

Հոդվածներն ընդունվում են՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Գիտաժողովի նյութերը հրատարակվելու են «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով գրախոսվող գիտամեթոդական պարբերականում։

Հոդվածն և գրախոսականն (Գրախոսականի ձևանմուշ) անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի մարտի 31–ն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  Eranuhi.Simonyan@sportedu.am ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):