«Սպորտ, առողջություն, կրթություն» խորագրով ուսանողական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2021 թ.-ի ապրիլի 20-22–ը կազմակերպում է ՈՒԳԸ-ի «Սպորտ, առողջություն, կրթություն»  խորագրով  ուսանողական գիտաժողով, որը նվիրված է Արցախյան գոյամարտի հերոսներին։

Գիտաժողովի   հիմնական ուղղություններն են`

  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ-հասարակական, պատմամշակութային, կառավարման հիմնախնդիրները (20.04.2021),
  • ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները (21.04.2021),
  • ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բժշկակենսաբանական հիմնախնդիրները     (22.04.2021):

Լավագույն աշխատանքները հրատարակվելու են «Սպորտ, առողջություն, կրթություն» ուսանողական գիտական տարեգրքում:

Հոդվածն անհրաժեշտ է մինչև 2021թ.-ի մարտի 20-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  Eranuhi.Simonyan@sportedu.am ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի ուսանողներին տեղեկացնել  ՇՊՀ-ի ՈւԳԸ-ին՝ (sss@shsu.am ):

Ուսանողական գիտաժողով–2021