Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով

ԵՊՀ-ի պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ու ՀՊՄՀ-ի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ 2021 թ.-ի  նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը կազմակերպվում է Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդ գիտնականների գիտաժողով: Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ (հայցորդներ), ուսանողներ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

    Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

  • հայոց պատմություն և աղբյուրագիտություն,
  • համաշխարհային պատմություն,
  • արևելագիտություն,
  • աստվածաբանություն,
  • արվեստաբանություն, մշակութաբանություն,
  • հնագիտություն և ազգագրություն,
  • միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 10-ը ուղարկել զեկուցման սեղմագիրը (300 բառ) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sss.facultyofhistory@gmail.com և լրացնել առցանց հայտադիմումը (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdoCyfz1asXVwa_pRU3Dl03md1X6B03by11UMXFj_GWfFezGQ/viewform?vc=0&c=0&w=1&flr=0): Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջանին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն: Կազմկոմիտեին իրավունք է վերապահվում մերժելու զեկուցումները։

Հոդվածի կազմման չափորոշիչներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://ysu.am/files/%20%D5%B9%D5%A1%D6%83%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80.pdf?fbclid=IwAR1ap7ILmqcZGGWo2jlJn7hU4CXg0sqB0lX2fFWz0vEyxRPA68gR-lY4Xrw

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարագայում կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Հրապարակված նյութերն ընդունելի են ՀՀ ԲՈԿ-ի կողմից որպես գիտաժողովի նյութեր։ Պարբերականի էլեկտրոնային համարները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):