«Անվտանգության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով

Եվրոպական համալսարանը 2021թ.-ի մարտի 26-ին կազմակերպում է «Անվտանգության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով։ Գիտաժողովի նպատակն է վերլուծել ու գնահատել ժամանակակից կյանքում մարդուն սպառնացող տարատեսակ վտանգներն ու ռիսկերը, գտնել դրանց մեղմացման ուղիները, միջոցները և մեխանիզմները։

«Անվտանգության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը նախատեսում է մասնագետների լայն շրջանակ հետևյալ ուղղություններով․

  • պետության անվտանգություն,
  • քաղաքական անվտանգություն,
  • տնտեսական անվտանգություն,
  • սոցիալական անվտանգություն,
  • առողջապահական անվտանգություն,
  • մշակութային անվտանգություն,
  • բնապահպանական անվտանգություն,
  • քաղաքաշինական անվտանգություն,
  • ճարտարապետական անվտանգություն,
  • տեղեկատվական անվտանգություն։

Գիտաժողովին ներկայացված հոդվածները կհրապարակվեն որպես գիտաժողովի նյութեր։  Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցման հայտաթերթիկը մինչև 2021 թ.-ի մարտի 5-ը, իսկ գիտական հոդվածը՝ մինչև 2021 թ.-ի մարտի 19-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասեցեներից որևէ մեկին՝ g.manasyan@eua.am կամ  l.petrosyan@eua.am։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

Անվտանգություն

Հայտագրման թերթիկ