«Երիտասարդություն և գիտություն. իրականություն և ապագա» խորագրով XV միջազգային գիտագործնական գիտաժողով

Մոլդովայի պետական համալսարանը 2022 թ.-ի ապրիլի 13-ին կազմակերպում է «Երիտասարդություն և գիտություն. իրականություն և ապագա» խորագրով XV միջազգային գիտագործնական գիտաժողով, որի նպատակն է պայմաններ ստեղծել յուրաքանչյուր անհատի կարողությունների և տաղանդների իրացման համար՝ անկախ բնակության երկրից, բարձրացնել երիտասարդների գիտական գործունեության հեղինակությունը, հասարակության ուշադրությունը կենտրոնացնել երիտասարդ գիտնականների գիտական ներուժի վրա և բավարարել միջազգային երիտասարդական հանրության հատուկ կարիքները գիտության ոլորտում:

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • ֆիզիկա և մաթեմատիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • ճարտարագիտություն,
  • գյուղատնտեսություն,
  • պատմություն,
  • տնտեսագիտություն,
  • փիլիսոփայություն,
  • բանասիրություն,
  • իրավագիտություն,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • սոցոլոգիա,
  • քաղաքագիտություն,
  • մշակութաբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներ են՝ ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի ժողովածուում հոդված ընդգրկելու համար անհրաժեշտ է մինչև   2022թ.-ի մայիսի 1-ը ներառյալ ուղարկել հոդվածը, հայտը և վճարման կտրոնի սկանավորված պատճենը հետևյալ էլեկտրոնային փոստին՝ confnieup@mail.ru:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Информационное письмо