«Սոցիալական փոփոխությունների մարտահրավերները երիտասարդության առջև» խորագրով համառուսական գիտագործնական գիտաժողով

Նիժնի Նովգորոդի  Ն․Ա. Դոբրոլյուբովայի անվան պետական լեզվագիտական համալսարանը 2021 թ.-ի ապրիլի  21-ից 22-ը կազմակերպում է երիտասարդ գիտնականների «Սոցիալական փոփոխությունների մարտահրավերները երիտասարդության առջև» խորագրով համառուսական գիտագործնական գիտաժողով։

Գիտաժողովին կարող են մասնակցել  բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրային ուսանողներ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն։

Գիտաժողովի ընթացքում քննակվող թեմաներն են՝

  • տեխնոգեն քաղաքակրթության դարաշրջանում երիտասարդության համաշխարհային հեռանկարային ուղեցույցները,
  • երիտասարդությունը բազմամշակութային աշխարհում,
  • երիտասարդությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում,
  • երիտասարդական նախաձեռնությունները գովազդում և հասարակայնության հետ կապերում,
  • երիտասարդ ուսուցչի կերպարը սոցիալական վերափոխումների դարաշրջանում,,
  • շուկայական հասարակության մեջ երիտասարդության ինքնաիրականցման խնդիրները և հնարավորությունները,
  • ժամանակակից երիտասարդության իրավական գիտակցության ձևավորումը։

Գիտաժողովի մասնակցության հայտը և թեզիսը անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի փետրվարի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ forum_lunn.ru@mail.ru ։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

Всероссийская студенческая конференция