«Սոցիալական փոփոխությունների մարտահրավերները երիտասարդության առջև» խորագրով համառուսական գիտագործնական գիտաժողով
Նիժնի Նովգորոդի Ն․Ա. Դոբրոլյուբովայի անվան պետական լեզվագիտական համալսարանը 2021 թ.-ի ապրիլի 21-ից 22-ը կազմակերպում է երիտասարդ գիտնականների «Սոցիալական փոփոխությունների մարտահրավերները երիտասարդության առջև» խորագրով համառուսական գիտագործնական գիտաժողով։
Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրային ուսանողներ։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն։
Գիտաժողովի ընթացքում քննակվող թեմաներն են՝
- տեխնոգեն քաղաքակրթության դարաշրջանում երիտասարդության համաշխարհային հեռանկարային ուղեցույցները,
- երիտասարդությունը բազմամշակութային աշխարհում,
- երիտասարդությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում,
- երիտասարդական նախաձեռնությունները գովազդում և հասարակայնության հետ կապերում,
- երիտասարդ ուսուցչի կերպարը սոցիալական վերափոխումների դարաշրջանում,,
- շուկայական հասարակության մեջ երիտասարդության ինքնաիրականցման խնդիրները և հնարավորությունները,
- ժամանակակից երիտասարդության իրավական գիտակցության ձևավորումը։
Գիտաժողովի մասնակցության հայտը և թեզիսը անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի փետրվարի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ forum_lunn.ru@mail.ru ։
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):