«Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13 րդ միջազգային գիտաժողով ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  2021թ.-ի հոկտեմբերի 6-ից 8-ը կազմակերպում է «Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները» խորագրով 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է համալսարանի 100-ամյակին:

Ընդունված հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ISBN ունեցող պարբերականում: Նյութագիտություն, ճարտարագիտություն և ժամանակակից նյութերը ճարտարապետությունում թեմաներին վերաբերող հոդվածները կարող են նաև տպագրվել Scopus-ում ինդեքսավորվող Key Engineering Materials (www.scientific.net/KEM/Details) ամսագրում:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ iccpac.nuaca.am: Այս պահին գիտաժողովի կայքը մշակման փուլում է: Գիտաժողովի անցկացման ձևաչափն ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել:

Վերջնաժամկետներն են՝

  • համառոտագրի ներկայացում՝ 2021թ. ապրիլի 23,
  • ամբողջական հոդվածի ներկայացում՝ 2021 թ. մայիսի 31,
  • գրախոսման արդյունքների ամփոփում՝ 2021 թ. հուլիս 10:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՃՇՀԱՀ գիտական քաղաքականության վարչություն հետևյալ հեռախոսահամարով՝ 010-58-05-41 (էլ. հասցե՝ scientificpolicy@nuaca.am):

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):