«Աշակերտը ժամանակակից աշխարհում. հաջողության բանաձև» խորագրով I միջազգային խառը ձևաչափով համագումար
Ռուսաստանի կրթության ակադեմիան 2022 թ.-ի ապրիլի 18-21-ը կազմակերպում է «Աշակերտը ժամանակակից աշխարհում. հաջողության բանաձև» խորագրով I միջազգային խառը ձևաչափով համագումարը, որը կանցկացվի՝ հեռավար և առկա մասնակցության ձևաչափերով: Համագումարի նպատակն է տարածել դպրոցական կրթության արդի խնդիրների լուծման գիտական նոր մոտեցումները և նպաստել ժամանակակից պայմաններում ուսուցիչների մասնագիտական զարգացմանը:
Համագումարն անցկացվում է Ռուսաստանի ուսուցիչների և մանկավարժների առարկայական ասոցիացիաների, Ռուսաստանի կրթության ակադեմիայի տարածաշրջանային գիտական և գիտական կենտրոնների, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նորարարական հարթակների, Ռուսաստանի առաջատար համալսարանների, գիտական կազմակերպությունների, հասարակական և մասնագիտական համայնքների մասնակցությամբ:
Ակադեմիայի կոնտակտային անձ՝ Միջազգային համագործակցության, հասարակայնության հետ կապերի և ԶԼՄ-ների բաժնի գլխավոր մասնագետ Ագաֆոնովա Վիկտորյա Ալբերտովնա, էլ փոստ՝ agafonova@raop.ru:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com ):