«Հյուսիսային Հայաստանը պատմության խաչմերուկում (պատմամշակութային համադրություններ)» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2021թ.-ի հոկտեմբերի 22-ից 23-ը կազմակերպում է «Հյուսիսային Հայաստանը պատմության խաչմերուկում (պատմամշակութային համադրություններ)» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի ացկացման ձևաչափ՝ առկա կամ հեռակա:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Զեկուցումների ուղղություններն են՝

  • պատմություն (պատմագրություն, ժողովրդագրություն, վիմագրություն),
  • ազգաբանություն (ազգագրություն, արվեստ, ճարտարապետություն),
  • հնագիտություն:

Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2021թ.-ի հուլիսի 30-ը, իսկ երաշխավորված մասնակիցների զեկուցումները նյութերի առանձին ժողովածուով կհրատարակվեն գիտաժողովի նախօրեին: Ինչպես նաև նշենք, որ կազմկոմիտեն հոգում է հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև  2021 թ.-ի հունիսի 30-ը ուղարկել հայտը (http://www.shirakcenter.sci.am/15_hayter.html ) և զեկուցման տեքստը (մինչև 8 էջ)  հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ hkentron@mail.ru :
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):