«Կոոպերացիա և ձեռներեցություն. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով V միջազգային գիտաժողով

ՌԴ-ի Կազանի կոոպերատիվ ինստիտուտը 2021 թ․-ի նոյեմբերի 19-ին  կազմակերպում է «Կոոպերացիա և ձեռներեցություն. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով V միջազգային գիտաժողովը, որին կարող են մասնակցել երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, ուսանողներ։

Գիտաժողովի  նպատակն է ուսումնասիրել և ամփոփել տնտեսության կոոպերատիվ հատվածի և ձեռներեցության փոխգործակցության հիմնախնդիրների վերաբերյալ գիտական ​​հետազոտությունների արդյունքները։

Նրանց համար, ովքեր չեն կարող անձամբ մասնակցել գիտաժողովին կտրամադրվի առցանց կապ Zoom հարթակի միջոցով:

Գիտաժողովի  ուղղություններն են՝

  • հաշվապահություն, ֆինանսներ, հարկային և տնտեսական անվտանգություն,
  • հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները աշխարհում,
  • ձեռնարկատիրությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում,
  • կոոպերատիվ շարժում. միջազգային փորձ, իրավական աջակցություն, արտահանման-ներմուծման գործառնություններ,
  • կոոպերատիվ ձեռներեցությունը ցանցային տնտեսությունում,
  • ապրանքների, աշխատանքների և ծառայությունների որակի և անվտանգության հարցեր։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև 2021 թ․-ի նոյեմբերի 10-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://phsreda.com/ru/article/new?actionid=10322 ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com):

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО