«Կրթության, գիտության և բիզնեսի ինտեգրումը ժամանակակից միջավայրում. ձմեռային բանավեճեր» խորագրով II միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով

Ուկրաինայի Դնեպր քաղաքում 2021 թ.-ի փետրվարի 4-ից 5-ը կազմակերպվում է «Կրթության, գիտության և բիզնեսի ինտեգրումը ժամանակակից միջավայրում. ձմեռային բանավեճեր» խորագրով II միջազգային գիտագործնական առցանց գիտաժողով, որը նվիրված է երկրների զարգացման միջազգային, ազգային և տարածաշրջանային նոր գաղափարների գտնելուն: Գիտաժողովի թեմաներն են՝

  • պետական ​​կառավարում,
  • փիլիսոփայական գիտություններ,
  • տնտեսագիտություն,
  • պատմություն,
  • իրավագիտություն,
  • գյուղատնտեսական գիտություններ,
  • աշխարհագրություն,
  • մանկավարժություն,
  • հոգեբանություն,
  • սոցիոլոգիա,
  • քաղաքագիտություն,
  • բանասիրական գիտություններ,
  • տեխնիկական գիտություն,
  • բժշկական գիտություններ,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • ֆիզիկա և մաթեմատիկա:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի փետրվարի 5-ը հայտն և թեզիսն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ wayscience@ukr.net:

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

Конференция 4-5.02.2021