ՇՊՀ-ի 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույց

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակը բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի և մագիստրոսի կրթական ծրագրի ուսանողների համար մեկնարկելու է փետրվարի 8-ին, ուսումնական գործընթացը կազմակերպվելու է ըստ հետևյալ ժամատախտակի՝ 1 դասաժամը 80 րոպե տևողությամբ.

ԺԱՄԱՏԱԽՏԱԿ

Բակալավրի առկա ուսուցման համակարգի 1-ին,  2-րդ,  4-րդ կուրսերի ուսումնական գործընթացը իրականացվելու է  առաջին հերթով:

Բակալավրի առկա ուսուցման համակարգի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի ուսումնական գործընթացը իրականացվելու է երկրորդ հերթով:

Ուսուցման գործընթացը իրականացվելու է հիբրիդային եղանակով (առկա և առցանց տարբերակների համադրմամբ):

ՀՀ-ում COVID-19  հիվանդության կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները պահպանելու համար դասամիջոցները սահմանվել են 10 րոպե: