ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջնորդվելով ՇՊՀ ռեկտորատի 01.04.2021թ. N որոշմամբ՝ սույն թվականի ապրիլի 5-ից ապրիլի 17-ը ներառյալ ՇՊՀ հիմնադրամում (բացառությամբ քոլեջի և ավագ դպրոցի) ուսումնական գործընթացը և աշխատանքները կազմակերպվելու են հեռավար հետևյալ կերպ.
- Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի գիտելիքների գնահատման առաջին ստուգումը կազմակերպվելու է04.-09.04.2021թ. ժամանակահատվածում՝ առկա կամ առցանց եղանակով (կամավորության սկզբունքով՝ դեկանին նախապես ուղղված դիմումի հիման վրա)՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցի համաձայն:
- Սույն թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի, մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրսերի ուսանողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առցանց եղանակով՝ բացառությամբ որոշ մասնագիտությունների ուղղությամբ ուսումնառության հատուկ պայմաններ պահանջող դասընթացների (լաբորատորիաներ, մարզադահլիճներ, հատուկ կահավորմամբ կաբինետներ և այլն):
- Սույն թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի, մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրսերի ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առցանց եղանակով՝ բացառությամբ որոշ մասնագիտությունների ուղղությամբ ուսումնառության հատուկ պայմաններ պահանջող դասընթացների (լաբորատորիաներ, մարզադահլիճներ, հատուկ կահավորմամբ կաբինետներ և այլն):
- Հիմնադրամի վարչական կազմի աշխատակիցների աշխատանքը կազմակերպվելու է յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ շաբաթվա մյուս աշխատանքային օրերին կազմակերպվելու է հեռավար եղանակով: