ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020 թ. հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետազոտողի կրթական աստիճանում սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով.
Մասնագիտություն | Ընդհանուր մասնագիտական լրացուցիչ քննության օր, ժամ1[1] | Մասնագիտական որակավորման քննության օր, ժամ |
Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա /Ա.02.04/ | 09 նոյեմբերի 2020թ.
ժամը 14:00 |
11 նոյեմբերի 2020թ.
ժամը 14:00 |
Հայոց լեզու /Ժ.02.01/ | 29 հոկտեմբերի 2020թ.
ժամը 14:00 |
30 հոկտեմբերի 2020թ.
ժամը 14:00 |
Մանկավարժության տեսություն և պատմություն /ԺԳ.00.01/ | 04 նոյեմբերի 2020թ.
ժամը 14:00 |
06 նոյեմբերի 2020թ.
ժամը 14:00 |
Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թ. հոկտեմբերի 26-ը՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 1300 –1700-ը ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն ներկայացնել դիմում:
Այլ բուհերի հետազոտողների մասնակցության համար անհրաժեշտ է համալսարանի հաշվեհամարին (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը և կտրոնը կցելով դիմումին, ինչպես նաև ներկայացնել հետազոտողի կրթական աստիճանում սովորելը հաստատող տեղեկանք:
[1] 1 Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը /ասպիրանտը պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից: