Արցախում զոհվել են ՇՊՀ-ի շրջանավարտները

Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախում զոհվել են Շիրակի մայր բուհի «Իրավագիտություն» մասնագիտության շրջանավարտներ Խաչիկ Կարապետյանը, Սրապ Շահինյանը և Համլետ Մկոյանը։ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց վշտակցությունն են հայտնում հաղթանակի ճանապարհին զոհված մեր հայրենիքի արժանի զավակների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին։ Հավերժ փառք ծառայողական պարտքը կատարելիս զոհված մեր քաջորդիներին։