ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2020» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու հայտեր կարող եք ներկայացնել առցանց (on-line) ռեժիմով` ՀՀ Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2020 թվականի հուլիսի 17-ը ներառյալ: Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է ՀՀ Գիտության կոմիտեի ինտերնետային կայքում՝ www.scs.am:

Հայտերի ներկայացման դեպքում խնդրում ենք տեղեկացնել նաև Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնին` shsu.science@gmail.com էլեկտրոնային հասցեով: Կարող եք դիմել նաև հարցերի առկայության պարագայում:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման

և կառավարման կենտրոն