ՇՊՀ-ն նոյեմբերի 26-30-ը հյուրընկալել էր Շադրինսկու պետական համալսարանի ներկայացուցիչներին

Շիրակի պետական համալսարանի և Շադրինսկու պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցության շրջանակներում ՇՊՀ-ն նոյեմբերի 26-30-ը հյուրընկալել էր Շադրինսկու պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին:
Այցի շրջանակներում նոյեմբերի 27-ին կազմակերպվել է վերապատրաստում բուհի ռուսաց լեզվի և գրականության դասախոսների և Գյումրու դպրոցների ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչների հետ` ներկայացնելով ռուսաց լեզվի և գրականության դասավանդումը ժամանակակից տեխնոլոգիաներով:
Նոյեմբերի 28-ին ժամանակակից ռուս գրականության և գեղարվեստական տեքստի մենկաբանության վերաբերյալ դասախոսությանը մասնակցել են ռուսաց լեզու ուսումնասիրող ուսանողները:
Նոյեմբերի 29-ին դասախոսությունը Գյումրու դպրոցների աշակերտների համար էր, թեման՝ ռուսական ժողովրդական հեքիաթները՝ ժամանակակից ժանրերում:

 

Շադրինսկու պետական մանկավարժական համալսարանի անդրադարձը ՇՊՀ այցելությանը՝

http://shgpi.edu.ru/press/novosti-press-sluzhba/delegacija-shgpu-posetila-shirakskii-gosudarstvennyi-universitet/

http://don.kurganobl.ru/index.php?option=com_content&view=article&id=3430%3A2017-12-13-16-36-06&catid=123%3A2016-08-23-10-55-41&Itemid=285