Մեկնարկել է «Մենք միասին ենք» ( «We are together») միջազգային ամենամյա մրցույթը

Մեկնարկել է «Մենք միասին ենք»   ( «We are together») միջազգային ամենամյա մրցույթը։ Ռուսաստանի կամավորական համայնքի նախաձեռնած այս ամենամյա միջոցառման նպատակը մարդասիրական տարբեր խնդիրների լուծման գործում անշահախնդիր ներդրում ունեցող քաղաքացիներին ու կազմակերպություններին խրախուսելն է: 2021թ.-ի մրցանակը հանձնվելու է քաղաքացիներին ու կազմակերպություններին, որոնք ներդրում են ունեցել Covid-19 կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում:

Մրցույթի գործընկերների թվում են ՄԱԿ-ի կամավորների ծրագիրը, Կամավորական ջանքերի միջազգային ասոցիացիան, Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումը և այլն: Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը․

  • «Առողջապահություն»,
  • «Բիզնես»,
  • «Կրթություն և տեխնոլոգիաներ»,
  • «Քաղաքացու անձնական ներդրում»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 31-ն է:

Մրցանակակիրների վերջնական ցուցակը կազմվելու է մրցույթի միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա:

Մրցանակակիրները սույն թվականի դեկտեմբերի 2-5-ը կհրավիրվեն Մոսկվա՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը։ Բոլոր ծախսերը կհոգա ընդունող կողմը: