Նոր Լույս Մենթորինգ Կենտրոնը հավաքագրում է մենթորների

Նոր Լույս Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ն իրականացնում է դեռահաս աղջիկների համար նախատեսված զորակցման ծրագիր, որը հնարավորություն է տալիս դասահասին բարելավել ինքնագնահատականը, հավատալ սեփական
ուժերին, դառնալ ինքնավստահ և բանիմաց երիտասարդ կին, ով ունակ է կյանքի կոչելու իր մասնագիտական նպատակներն ու երազանքները:

Նոր Լույս Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ն հնարավորություն է տալիս 19 և բարձր տարիքի աղջիկներին մասնակցելու դեռահասների զորակցման ծրագրին որպես կամավոր-մենթորներ: Տվյալ կամավորական աշխատանքը հնարավորություն է տալիս կամավոր-մենթորին ձեռք բերել.
1. Դեռահասի հետ աշխատելու փորձ
2. Նոր գիտելիքներ
3. Նոր ընկերներ և հագեցած առօրյա
4. Տարաբնույթ դասընթացների մասնակվելու հնարավորություն, ինչպիսիք են.
a. Մենթորինգ վերապատրաստում
b. Դեռահասներին բնորոշ վարքագիծ
c. Ինքնագնահատականի ձևավորում
d. Հարաբերություններում վստահության ստեղծում
e. Ակտիվ լսելու ունակություն
f. Դեռահասին մոտիվացնելու գործիքներ
g. Տրավմայի ենթարկված անհատների հետ աշխատելու գործիքներ/վարժություններ
h. Հոգեբանական Առաջին օգնության հիմնական քայլեր և մեխանիզմներ
i. Առաջնորդի հմտություններ և այլն:

Կամավորության համար անհրաժեշտ նախապայմաններ.
· լինել 19տարեկան և բարձր
· Տրամադրել շաբաթական 2 ժամ դեռահասին
· Ներկա գտնվել բոլոր անհատական և խմբային հանդիպումներին
· Ներկա գտնվել վերապատրաստումներին
· Իրականացնել 40 անհատական հանդիպում դեռահասի հետ

Բոլոր մասնակիցները կստանան անգլերեն և հայերեն լեզուներով վկայականներ: Լավագույններին կտրվի հատուկ վկայական:

Մասնակցելու համար անցնել հղումով և լրացնել հայտը.
https://forms.gle/vmvkiEAtPqxbk2ZB8

Հարցերի դեպքում կապվել ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին, նամակ ուղարկելով հետևյալ հասցեին՝ elvira_zargaryan@shsu.am