ՇՊՀ-ում մեկնարկել է «Ուսանողական շաբաթ»-ը

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Շիրակի պետական համալսարանում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ուսանողական շաբաթ» միջոցառումների շարքը:

Նախատեսվող միջոցառումների շարքում են.

⇒Վոլեյբոլի առաջնություն,

⇒«Ինչ,որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի առաջնություն,

⇒Հրաձգության մրցում,

⇒Սեղանի թենիսի մրցում:

Հաղթողներն ու մրցանակակիրները կստանան պարգևներ ուսանողական խորհրդի կողմից: Ակնկալում ենք բոլոր ֆակուլտետների ուսանողների ակտիվ մասնակցությունը: