Ուսանողական վարկերի մասին հայտարարություն

ՀՀ կառավարության նիստում հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման 3-րդ կետով նախատեսվում է ուսանողական վարկերի տրամադրում պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա վճարովի համակարգում սովորողներին:

Այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս, 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ուսանողական վարկ կստանան 0 տոկոսով: Նրանց համար վարկի բանկային տոկոսադրույքն ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը։ Իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցողների համար նույն ժամանակահատվածում վարկերի տոկոսները պետությունը կփոխհատուցի 5 տոկոսով, արդյունքում ուսանողը վարկ կստանա 4 տոկոսով:

Ուսանողական վարկերի մայր գումարի վճարումը կարող է սկսվել ուսումն ավարտելուց հետո՝ բարձր ՄՈԳ ունեցողների դեպքում ավարտելուց մեկ տարի անց։

ՇՊՀ-ի այն ուսանողները, որոնք ցանկանում են ուսման վարձը վճարել ուսանողական վարկերի միջոցով, կարող են ծանոթանալ համալսարանի հետ համագործակցող բանկերի կողմից պահանջվող փաստաթղթերին:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

ARMBUSINESS BANK

ID BANK

Այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ուսանողների աջակցության և բուհ-գործատու համագործակցության բաժնի մասնագետ Արթուր Չարչօղլյանի հետ.

հեռ.077-17-69-39, էլ. հասցե-charcharthur@gmail.com