ՇՊՀ-ի ուսանողների սպորտային հաղթարշավը շարունակվում է

ՇՊՀ-ի Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Չալոյանը փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը +92 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ՝ զիջելով ռուս մարզիկին, իսկ կիսաեզրափակիչում Դավիթը 5։0 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի բռնցքամարտիկին։

24-ամյա Դավիթ Չալոյան առաջին անգամ է մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը և գերծանր քաշային կարգում առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար։

Ի դեպ, 12 տարի առաջ էր Հայաստանը մասնակից ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում։

Շնորհավորում ենք մեր ուսանողին և մաղթում հաղթանակներ