Մագիստրատուրայի ընդունելություն 2023-2024
«Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի (առկա) ընդունելություն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (ԱՆՎՃԱՐ)։
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են հունիսի 5-ից 20-ը, ժամը 10։00-ից 16։00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթը կանցկացվի մինչև հունիսի 30-ը:
Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում։
ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել
0312 6 94 94, +37491 74 30 51 հեռախոսահամարներով կամ գրել admisscom@shsu.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Մասնագիտությունների ցանկին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
23/05/2023