Ամփոփվել են ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքները

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի՝ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթին ներկայացված 4 գիտական նախագծերը երաշխավորվել են ֆինանսավորման: Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և բարի ընթացք:
Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍՆ-ին և ԲԿԳԿ-ին` նման մրցույթ անցկացնելու համար:
Ν Գիտական նախագծի վերնագիր Խմբի անդամներ
1. Ստեղծագործական մտածողության զարգացումը որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մանուկյան Վարդան
Նիկողոսյան Գագիկ
Սերոբյան Երվանդ
Շահբազյան Անի
Սարուխանյան Ալվարդ
Պենդրիլ Կարին Անն-Մարի (Շվեդիա)
2. Գրաֆենային նանոմեմբրանի և ածխածնային նանոխողովակի մեխանիկական հատկությունների տեսական և թվային ուսումնասիրությունը և նրանց կիրառման հեռանկարները Սարգսյան Արմենուհի
Սարգսյան Սամվել
Ժամակոչյան Քնարիկ
Խաչատրյան Մելինե
Ադամյան Հասմիկ
Կրիվցով Անտոն (Ռուսաստան)
3. Լիցքակիրների քվանտային դինամիկան և ռելաքսային մեխանիզմները էլիպսոիդալ երկրաչափությամբ եզակի և երկակի նանոկլաստերներում Նիկողոսյան Հրաչիկ
Սահակյան Դավիթ
Մովսիսյան Անի
Մուղնեցյան Էդգար
Պոկուտնի Սերգեյ (Ուկրաինա)
4. Կապսի ջրամբարի կառուցման ազդեցության ուսումնասիրությունը շրջակայքի կենսաբազմազանության դինամիկայի վրա Շիրակի մարզում Գրիգորյան Անգին
Խաչատրյան Անուշ
Հարությունյան Քաջիկ
Համբարյան Արուսյակ
Մաղաքյան Սմբատ
Գալոյան Էդուարդ (Ռուսաստան)

14/02/2025