ՈԱԱԿ-ը վերապատրաստման դասընթաց անցկացրեց ՇՊՀ-ում

Նոյեմբերի 25-27-ը ՇՊՀ-ի մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման դասընթաց անցկացրեց ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):

Եռօրյա վերապատրաստումն ընթացավ ինտերակտիվ քննարկումներով, խմբային առաջադրանքներով՝ մասնակիցների մոտ կրթական ծրագրերի վերանայման և բարելավման գործնական հմտություններ ձևավորելու նպատակով։

28/11/2022