ՇՊՀ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ՇՊՀհիմնադրման 90-ամյակին նվիրված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2024թ. հոկտեմբերի 24-25-ը ՇՊՀ-ում:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
  • Գիտություններ Երկրի մասին
  • Տեխնիկական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Պատմական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
  • Հոգեբանական գիտություններ
  • Արվեստագիտություն

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերենը

Գիտաժողովի անցկացման ձևերն են՝ առկա և հեռավար:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մինչև 2024թսեպտեմբերի 15-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված հոդվածները չեն դիտարկվի:
  • մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը science2023@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան ցուցադրույթները (Pdf կամ Power Point ձևաչափով), որոնց ներկայացման համար զեկուցողին կտրվի մինչև 15 րոպե ժամանակ:

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

14/03/2024