ՇՊՀ ուսանողները պատմության հետքերով

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ և Հայաստանի 1-ին հանրապետության հիմնադրման 100 ամյակի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը ուսանողների համար նախաձեռնել էր պատմաճանաչողական այց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան և Աղձքի հնավայր:

ՈՒԽ անդամների և ՇՊՀ քոլեջի ուսանողների խումբը Հայոց պատմությունն ու մշակույթը ամբողջացնող հուշակոթողներն ու խոսուն վկայությունները դասագրքերից դուրս՝ իրականում տեսնելուց ու իրենց համար նոր բացահայտումներ անելուց հետո, նոր տպավորություններով, հայոց պատմությունն ավելի խորը ուսումնասիրելու ցանկությամբ վերադարձան Գյումրի: