«Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկում ՇՊՀ-ում

Հարգելի ուսանողնե՛ր, դասախոսնե՛ր, գործընկերնե՛ր

 

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկմանը  Գյումրիում:

Գյումրիում հանրային քննարկումը տեղի  կունենա Շիրակի պետական համալսարանում, ս.թ. նոյեմբերի 30-ին, ուրբաթ, ժամը՝ 13:00-ին (ք. Գյումրի, Պ. Սևակի 4, Կոնֆերանս դահլիճ, 1-ին հարկ):

Այս հանդիպումների շարքը, որը տեղի է ունենում Երևանում և մարզերում, նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել և հանրությանը ներկայացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, ինչպես նաև քննարկում ծավալել այս խնդիրների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ուժերի միջև: 

Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկումները դարձնել հնարավորինս ընդգրկուն և մասնակցային:

Այս հանրային միջոցառումները տեղի կունենան ս/թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Քննարկումները բաց կլինեն հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար:

 

Կից ներկայացնում ենք Գյումրիում տեղի ունենալիք հանդիպման նախնական օրակարգը:

Օրակարգ