ՇՊՀ-ն հայտարարում է հանրային սննդի կազմակերպման մրցույթ

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամը հայտարարում  է մրցույթ հիմնադրամի աշխատողների և սովորողների սննդի կազմակերպման և սպասարկման օբյեկտների՝ բուֆետների աշխատանքն առանձին կազմակերպության կամ անհատ ձեռներեցի միջոցով իրականացնելու նպատակով:

Բոլոր շահագրգիռ անձանց առաջարկում ենք մինչև սույն թվականի օգոստոսի 26-ը ք. Գյումրի, Պ.Սևակի 4 հասցեով ուղարկել կամ առձեռն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • պետական գրանցման վկայականի պատճենը
  • հանրային սննդի կազմակերպման բնագավառում փորձառության մասին գրավոր տեղեկատվություն:

Մրցույթը կայանալու է սույն թվականի օգոստոսի 28-ին, ք. Գյումրի, Պ.Սևակի 4 հասցեում գտնվող շենքում:

Հարցերի դեպքում դիմել 093-54-18-82 և 094-22-10-97 հեռախոսահամարներով: