ՇՊՀ-ում քննարկվեցին սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրները

Այսօր Շիրակի պետական համալսարանում քննարկվեցին սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ուսանողների հետ խոսեց սպառողների իրավունքների պաշտպանության, հասարակության իրազեկության և համապատասխան կառույցների աշխատանքի մասին: Ներկայացրեց dimum.am կայքը, որը կգործի առաջիկայում որպես քաղաքացիների խնդիրների հանրայնացման օնլայն հարթակ:

Քննարկումը կազմակերպվել էր համալսարանի ուսանողների աջակցման, բուհ-գործատու համագործակցության բաժնի հետ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Իրազեկ Հայաստան ծրագրի շրջանակում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ կողմից իրականացվող «Օպերատիվ հաղորդակցում և ահազանգերի առցանց հարթակ լայն հասանելիությամբ» ծրագրի շրջանակում: